Թուրքիայի նախագահն ասել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել: Եթե ​​Հայաստանն օգտագործի այդ հնարավորությունը, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Թուրքիայի նախագահը: