Եվրամիությունը լիովին ավարտել է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի ներկայացուցչության անձնակազմին, այն լիովին դուրս է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում է տարհանումը: Մենք նաև դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել է նա:

Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:

«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլևս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել է Ստանո