Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։ Միաժամանակ Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։

Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։

Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով», — գրել է Աբրահամյանը։