Օգոստոսի 25-ին կայացած «Aрмия-2021 » Զինվորական զինտեխնիկայի ցուցադրությանը , որը տեղի է ունեցել Парк «Патриот» կոմպլեքսում,  որտեղ գտնվում է նաև «ԱՎԱՆԳԱՐԴ » ռազմահայրենասիրական կենտրոնը ։

«ԱՎԱՆԳԱՐԴ »-ը գործում է արդեն 2 տարի և տարեկան սպասարկում է  30,000-50,000 ռուս նախազորակոչային պատանիների։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 5 օր, որի ընթացքում իրականացվում են տակտիկական խաղեր , սպորտմարզական միջոցառումներ , սերմանվում է ռազմահայրենասիրական դաստիրակություն։

Նշանակալից է ՀՀ փորձի փոխանակումը վերոնշյալ ծրագրի շրջանակներում ։ «ԱՎԱՆԳԱՐԴ »-ը բարձր է գնահատում բարեկամ երկրների միջև համատեղ աշխատանքը և հրավեր է իրականացվել Парк «Патриот» կոմպլեքսում ելույթ ունենալու ՀՀ հիմնադրված և արդեն 2 տարի ռազմահայրենասիրական գործունեություն իրականացնող «Արմենիան Արմ» Հայրենասիրական Հասարական Կազմակերպության հիմնադիր նախագահ Վահան Վահրամի Խորխոռունուն ։

Ընդգծենք նաև , որ նույն ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՌԴ Կրթության և Գիտության նախարարը , բարձրաստիճան զինվորականներ։ Հայաստանից հրավիրված «Արմենիան Արմ» Հայրենասիրական Հասարական Կազմակերպության հիմնադիր նախագահ Վահան Վահրամի Խորխոռունու ելույթն ուղղված է եղել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։

Ռուս գործընկերները շատ բարձր են գնահատել մեր փորձը և համագործակցության շրջանակներով ծրագրվում է համատեղ հայ-ռուսական երիտասարդական նախազորակոչային տարիքի պատանիների համար կազմակերպել ռազմատակտիկական բազմապիսի խաղեր: