Ֆեյսբուքյան օգտատեր Մարգարիտ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ինքը գռԶոն է` երկրի թիվ 1 ԹԱԼԱՆՉԻՆ ու ՅԱԼԱՆՉԻՆ: Այս նկարի շենքը նա սեփականաշնորհել է ընդամենը 6000 դրամով, ու մյուս շենքներն էլ սեփականաշնորհելիս, թե ինչքան դիակ է շալակած տանում, դա առանձին հարց է:

Բայց խնդիրը ինքը չէ, ոչ էլ իր կերպի որեւէ կենդանի: Խնդիրը ժամանակին Եռաբլուրում երակներ փրթող ու Վազգեն Սարգսյանին առիթ անառիթ երդումներ տվող պերսոնաժների մեջ է: Վազգեն Սարգսյանի «զինակիցների» մեջ մի հատ կենդանի շունչ չկա՞, սրա տեղը ցույց տա, թե՞ փողն ավելի կարեւոր է, քան պատիվն ու մնացած բաները: Չնայած, իրենք ու պատիվն անհամատեղել են, ինչը վաղուց ապացուցել են:

Հ.Գ. Հին Հռոմում օրենք կար` մահացածի մասին կամ լավ, կամ ոչինչ, որովհետեւ մահացածը չի կարող հակադարձել: Հիմա գՌզոն դիակապտությամբ է զբաղվում` բացառապես օգտվելով առիթից, որ Վազգեն Սարգսյանն այլեւս անվնաս է իր նմանների համար: