Վրաստանում երեք արտասահմանցու տեղափոխող մեքենան ընկել է ձորը՝ կողաշրջվելով 20 անգամ: Երեք ուղևորից մեկն անչափահաս է եղել․ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով TV25 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անչափահաս ուղևորներից մեկը զոհվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Գոդերձի լեռնանցքում

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։