COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչները եղել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում: Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքունիքում կազմվել են երկուական արձանագրություններ՝ հաճախորդների կողմից դիմակներ չկրելու հետ կապված:
Covid-19-ի դեմ պայքարի համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: