Ռոնա Ահարոնյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի քարտուղար։ Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի’ գործընկերներ,

Այսուհետ կատարելու եմ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,– ասված է Ռոնա Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։