ԱԺ-ում նոր բախում տեղի ունեցավ եւ ուղիղ եթերը կրկին ընդհատվեց:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն իր ելույթում հայտարարեց.

«Էդ ո՞ր համերաշխության մասին եք ասում. պառակտումը մինչև հիմա կա և ավելի խորանում է: Այդ բաժանարար գծերը արել եք դուք՝ բաժանելով  նախկինների- ներկաների, ղարաբաղցիների-հայերի և այլն»:

Վահե Հակոբյանը հիշեցրեց, թե ով առաջին անգամ բաժանեց  սևերի-սպիտակների, առաջին անգամ՝ո՞վ ասաց, որ իրենք նախկին են, իսկ գործող իշխանությունը՝ ներկա:

Ելույթի ընթացքում իշխանական պատգամավորներից մեկը «արա»-ով դիմեց Հակոբյանին, եւ վերջինս արձագանքեց. «Արա-ն դու ես, ա՛յ տղա», եւ իջավ ամբիոնից:  Դրանից հետո ԱԺ-ում նոր բախում եւ խառնաշփոթ սկսվեց: