2021թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Երեան քաղաքի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել պողոտայի երթեեկելի հատվածից ե բախվել էլեկտրասյանը, ինչի հետեանքով վարորդը ե նշված ավտոմեքենայի ուղեորն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի ե տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ե ուղեորի ինքնությունը, պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ ե բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: