Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056 -ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4778 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1150 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 200 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 919, փաստացի բուժվողներինը՝ 8209: Մեկ օրում արվել է 8516 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 504 158 թեստավորում: