Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքը 2021 թվականի հուլիսին կազմել է 300 951 մարդ:

Այս տարվա հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 292 674 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում` 8277 մարդ:

Այս տարվա հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 158 999, իսկ մեկնողներինը՝ 141 952:

Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2021 թվականի հունիսին կազմել է 200 534 մարդ: