Turkish Aerospace Industries-ը (TAI) պայմանագիր է կնքել Պակիստանի Ինժեներական գիտությունների ազգային հանձնաժողովի (NESCOM) հետ` Anka մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին:

Համագործակցության համաձայնագիրը ներառում է երկու կազմակերպությունների միջեւ մարդկային ռեսուրսների եւ տեխնոլոգիաների փոխանակում: NESCOM-ը հրթիռների պետական արտադրող եւ քաղաքացիական հետազոտական կազմակերպություն է, գրում է Defense Post-ը:

Անկա անօդաչու թռչող սարքն ունի ութ մետր երկարություն, զարգացնում է 217 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ նավարկության արագությունը՝ 204 կմ/ժ է: Նրա մարտական հեռահարությունը 200 կմ է, գործնական թռիչքի բարձրությունը` 9144 մ:

Anka-ի թռիչքի առավելագույն քաշը 1600 կգ է, այն կարող է տեղափոխել մինչեւ 350 կգ բեռ եւ թռչել 30 ժամից ոչ ավելի:

Անօդաչու սարքը հագեցած է հատուկ մշակված լազերային կառավարվող MAM խելացի զինամթերքով, լազերային կառավարվող Cirit հրթիռային համակարգով եւ լազերային կառավարվող Bozok մինի հրթիռով: