Թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։  Ի դեպ Թուրքիան, որպես այդ ծրագրի անդամ, դեռևս արտադրում է որոշ պահեստամասեր ամերիկյան նոր սերնդի կործանիչների համար։

Ըստ լրագրողի տեղեկությունների՝ մինչ  այժմ Թուրքիան վճարել էր վեց միավոր կործանիչի համար, սակայն նույնիսկ դրանք չեն մատակարարվել Թուրքիային։  Եվ հիմա Թուրքիան փորձում է վերադարձնել ծախսած գումարները։

F-35-ների արտադրող «Lockheed Martin» ընկերությունն դեռ շարունակում է Թուրքիայից գնել F-35-ների որոշ պահեստամասեր։ Բայց 2022-ին նախատեսվում է դադարեցնել պահեստամասերի գնումը Թուրքիայից։