«Բանակ -2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում Ռուսաստանը պայմանագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնք հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության ավանդական գործընկերները: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

«Ստորագրողների թվում են մեր ավանդական գործընկերները՝ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը և, իհարկե, Հնդկաստանը, Չինաստանը, Մյանման», — ասել է Շուգաևը՝  «Звезда» հեռուստաալիքի եթերում

«Известия»-ի փոխանցմամբ՝ պայմանագրերի ընդհանուր գումարը կգերազանցի 2 մլրդ եվրոն: «Դա դեռ տեղի չի ունեցել, սա բեկում է», — ընդգծեց Շուգաևը: