Օգոստոսի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա վարորդ Վարուժան Կիրակոսյանը մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը, «Ֆորդ Տրանզիտի» 67-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։