Ազգային ժողովում հայտարարված ընդմիջման ընթացքում զվարճալի միջադեպ գրանցվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր նկատել, որ ուղիղ եթերում է եւ անկաշկանդ շփվում էր պատգամավորների հետ։

Ի պատասխան Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Չէ, եթեր չկա այս պահին»։ Իսկ ԱԺ մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տեսնում եք, որ եթեր չի լինում ինչ հանգիստ է»։

Սիմոնյանը պարբերաբար պատգամավորներին հորդորում էր լռություն պահպանել եւ հանդարտության կոչ անելով Հովիկ Աղազարյանին՝ ասաց. «Աբարոդկի գելեր են»։

Ընդդմիջան ընթացքում անգամ պատգամավորները չհանդարտվեցին եւ եւս մեկ ընդմիջում հայտարարեցին։