3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը և անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին`մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։