Շեյխ Տանի բին Համադ Խալիֆա Ալ-Տանին՝ ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Տամիմ բին Համադ Ալ Տանիի եղբայրը, թվիթերյան իր էջում ակնարկել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ փարիզյան ակումբ տեղափոխությունը։

Տանի բին Համադ բին Խալիֆա Ալ-Տանին հրապարակել է պորտուգալացու լուսանկարը ՊՍԺ-ի մարզաշապիկով՝ Լիոնել Մեսսիի կողքին՝ գրելով․ «Գուցե՞»։

Հարկ է նշել, որ հենց ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրն էր առաջինը հաղորդել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխության մասին։