ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա հայտարարեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան իրենց հարցերը բարձաձայնելու և հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։ «Նիստերի դահլիճ կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար»,-նշեց Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը։ ԱԺ-ում են Նիկոլ Փաշինյանը և կառավարության մյուս անդամները։