Կոտայքի մարզում նախօրեին՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։15-ի սահմանում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են տղա երեխայի կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։  Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։