Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աննա Մկրտչյանին ակնհայտ անտեղի ու ուժի կիրառմամբ ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելն, ինչպես նաև Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնության կիրառումը ոչ միայն ապօրինի է, այլև ոտնահարում է պառլամենտարիզմի պրինցիպները: Պետք է արձանագրել, որ այս իրավիճակի մեղքը ոչ միայն Ալեն Սիմոնյանինն է, այլև Նիկոլ Փաշինյանինը, ով իր խոսքով հստակ սադրեց իր թիմակիցներին:

Ժողովրդավարական Հայաստան ունենալու միամիտ հույսերը հօդս են ցնդում: ՔՊ-ն ժամանակին հիմք չդրեց ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացմանը, որի արդյունքում հակաժողովրդավարական ուժերը հենց ՔՊ-ին դարձրեցին ավտորիտար»: