«Էս մի գրառումս տխուր կլինի. Այսօր 16:45 հոգին տվեց Ռոբերտ Ֆրանգյանը, պապիկս: Պապս իրա սաղ կյանքում դեղ չէր խմել, շատ առողջ էր ապրել: Էսօր գնաց նստեց տատուս կողքը, գլուխը դրեց տատուս ծնկներին ու ասեց՝ «կներես ինձ եթե քեզ նեղացրել եմ», ու մահացավ: 81 տարեկան պապս մահացավ արքայական մահով, առանց տանջվելու: Ռոբերտ Ֆրանգյան Աստված հոգիտ լուսավորի, դու ինձանով կհպարտանաս վերևից»: Կիրակի օրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մեր գործընկեր, լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանը:

հետ զրույցում Ռոբերտն ասաց, որ սիրելի պապիկի հետ շատ կապված է եղել, իր մասնագիտության ընտրության հարցում էլ պապիկը լուրջ դերակատարություն է ունեցել: «Շատ մեծ դեր ունի պապիկս, քանի որ ինքը հավատում էր և միշտ ասում էր, որ ես կդառնալ պրոֆեսիոնալ լուսանկարի, մշտապես հպարտանում էր ինձանով: Պարբերաբար ասում էր,որ փող է հավաքում, որպեսզի ինձ տա՝ տեխնիկա գնեի, ասում էի՝ պետք չէ, ես կգնեմ Ամեն առավոտ տանից դուրս գալուց հաջողություն էր ասում, գործերիդ հաջողություն, երբ մտնում էի տուն երեկոյան ասում էր բարի գալուստ և հիմա, որ ինքը չկա չեմ պատկերացնում ով է ասելու նույն այդ խոսքերը»,- ասաց նա:

Ռոբերտ Ֆրանգյանի խոսքով՝ կրելով պապիկի անունը հպարտ է, որ մեծացել է վերջինիս խորհուրդներով:

Irakanum.am-ը ցավակցում է Ֆրանգյանների ընտանիքին սիրելի պապիկի մահվան կապակցությամբ: