Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար» ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: