Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: