Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։