Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մեղեդի Դ-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 71-ամյա Սոխակ Հ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «ԱրտՄեդ» բժշկական կենտրոն։