Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Քրիստինա Ս.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Քրիստինա Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: