Օգոստոսի 24-ին՝ ժամը 14:28-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի հարակից սարերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել`16:41-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։