«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է,  ԱԺ են  հրավիրվել շտապօգնության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ու պատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց։ ԱԺ նիստերի դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները։

Խորհրդարանում մթնոլորտը լարվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից հետո, երբ վերջինս, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.

«Այս անձնավորությունն իր հետ ԱԺ է բերել ախրանիկներ, որոնք երբեք չեն եղել»,-նշեց պատգամավորը, ում խոսքն ընդհատեցին իշխանական պատգամավորները։

Աննա Մկրտչյանն էլ դիմեց «ՔՊ»-ի պատգամավորներին. «Էդ կապիտուլյանտների կողմից ձայնն այդտեղ չի լինի»,-նշեց նա։

Դրանից հետո ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները։