Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված`  կորոնավիրուսի վերջին  դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։

Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։

Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է  հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել։