Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոնդյու օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հողին հարվածելուց հետո, ինքնաթիռը սկսել է այրվել:

Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են օդաչու-հրահանգիչն ու նրա աշակերտը:

Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ: