Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են կորոնավիրուսի վերջին տվյալները. վերջին 24 ժամվա ընթացքում արվել Է COVID-19-ի 22 հազար 875 թեստ եւ հայտնաբերվել վարակման 2354 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ գրանցվել Է ախտահարման 517 հազար 98 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 5200 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր հիվանդությունը հաղթահարել Է 453 հազար 488 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 60, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6831 հիվանդ:

2354 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 942-ը, Աջարիայում՝ 368, Իմերեթում՝ 316, Քվեմո Քարթլիում՝ 108, Շիդա Քարթլիում՝ 108, Գուրիում՝ 64, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 156, Կախեթում՝ 166, Մցխեթ-Մթիանեթում՝ 33, Սամցխե-Ջավախքում՝ 75, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում՝ 18: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 56 հազար 753-ի, նրանցից 7400-ը ստացիոնար բուժման կարիք ունի, 1557-ի վիճակը ծանր Է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 3346 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 46 հազար 7 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 125 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 55 հազար 323-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 22-ի տվյալներով, կազմում Է 10,29 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,94 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 10,80 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: