Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում են  Արցախի ԱԻՊԾ-ից:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։