Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 507 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 249-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4737 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել նախօրեին: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1143 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5880-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 283 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 019, փաստացի բուժվողներինը՝ 7350: Մեկ օրում արվել է 7629 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 476 957 թեստ: