Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր պտտվելով, հայտնվել Սևանա լճի ափամերձ ձորակում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: