Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։  Այս մասին  հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Հանրապետության նախագահը լսել է ՀԿ-ների ներկայացուցիչների՝ թեմային առնչվող դիտարկումներն ու առաջարկությունները, խոստացել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք: