«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Արարատ քաղաք,

Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ,

Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: