Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, սակայն որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ–ից, առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։