Վատիկանի թերթը կոչ է անում միջազգային հանրությանը ողջունել թալիբներից փախած խաղաղ աֆղանցիներին:

Ուրբաթ L´Osservatore Romano-ի ուրբաթօրյա համարի առաջին էջին խմբագրի տեղակալ Գաետանո Վալինին գրում է, որ Արեւմուտքը պետք է շտապ շտկի իրավիճակը` կոնկրետ միջոցներ ձեռնարկելով եւ ողջունելով փախստականներին` «աղետալի հումանիտար արտակարգ իրավիճակից» խուսափելու համար:

Վալինին, վրդովմունք հայտնելով ԱՄՆ-ի կողմից արեւմտյան ուժերի դուրսբերման հետեւանքով առաջացած քաոսի կապակցությամբ, գրել է.
«Էլ ավելի լուրջ կլիներ, եթե նման որոշում կայացվեր` հաշվի առնելով նման դրամատիկ հետեւանքները»:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր վրդովմունքն է հայտնել քաոսի պատճառով Աֆղանստանում` թալիբների կողմից իշխանությունը զավթումից հետո: Իր կիրակնօրյա օրհնության ժամանակ Ֆրանցիսկոսն խնդրել է աղոթել բռնություններին վերջ դնելու եւ այն մասին, որպեսզի աֆղանցի տղամարդիկ, կանայք եւ երեխաներն ապրեն «լիովին փոխադարձ» խաղաղության եւ անվտանգության մեջ: