Օգոստոսի 18-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են BMW և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով BMW-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին, իսկ Ford-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։