Ռուս խաղաղապահները սկսել են Մարտունիի Կոլխոզաշեն գյուղի 20 հա տարածքի մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Երկու ամիս խնդիրների ամենօրյա կատարման ընթացքում ռուս խաղաղապահ զորակազմի սակրավորները մաքրել եւ ականազերծել են Մաչկալաշենի, Հերհանի եւ Հերհերի ավելի քան 100 հա տարածք:

«Ականազերծող խումբն աշխատում է Մարտունիում: Անցած փուլում մաքրվել է Մաչկալաշեն բնակավայրը, տվյալ բնակավայրում ծրագրվում է մաքրել ավելի քան 15 հա տարածք, մաքրվել է ավելի քան 20 հա տարածք: Հայտնաբերվել են տարբեր զինամթերքներ, ներառյալ՝ 120 մմ հրետանային արկեր եւ կասետային զինամթերքներ: Տվյալ զինամթերքները տարվել են հրաձգարան՝ ոչնչացման համար: Այսօր մենք սկսել ենք Կոլխոզաշենի մաքրումը, ծրագրվում է անցնել ավելի քան 20 հա տարածք, այսօր անցել ենք ավելի քան 2 հա տարածք: Որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 82 մմ ականանետ եւ վառոդալիցք: Վառոդալիցքը ոչնչացվել է տեղում, ականանետը տարվել է հրաձգարան՝ ոչնչացման համար»,-ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:

Ընդհանուր առմամբ, ռուս սակրավորները ստուգել են 1927 շենք, մաքրվել է ավելի քան 674 կմ ճանապարհ եւ ավելի քան 2257 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 25 798 պայթունավտանգ առարկա: