ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած այսօրվա խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։

Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։

ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։