Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման գործընթացում «լճացում է նկատվում» եւ անհրաժեշտ է աշխուժացնել գործընթացը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Մերկելը նաեւ հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մերկելին խնդրել է Կիեւ կատարած այցի շրջանակներում ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ «պարտավորությունների կատարման առումով»:

«Տպավորություն է ստեղծվում, որ այս երկրի ղեկավարությունը սկզբունքորեն որոշել է հրաժարվել իրավիճակի խաղաղ լուծումից: Այս կապակցությամբ մեկ անգամ եւս խնդրում ենք դաշնային կանցլերին, հաշվի առնելով նրա առաջիկա այցը Կիեւ, ազդել ուկրաինական կողմի վրա՝ ավելի վաղ ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման առումով», — հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանում Մերկելը միշտ ցանկալի հյուր է եւ շարունակելու է լինել Գերմանիայի կանցլերի լիազորությունները վայր դնելուց հետո եւս, հանդիպման ավարտին հավելել է Պուտինը: