Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ Միացյալ Թագավորության համագործակցության հնարավորությունը գոյություն ունի, հաղորդում Է Sky News-ը:

Ջոնսոնի խոսքով՝ բրիտանական իշխանությունները կշարունակեն քաղաքական եւ դիվանագիտական լուծումներ փնտրել Աֆղանստանի իրադրության շուրջ, եւ Մեծ Բրիտանիան կարող է «անհրաժեշտության դեպքում» համագործակցել «Թալիբանի» հետ երկրի առջեւ «երկարատեւ» պարտավորությունների շրջանակներում:

Ջոնսոնը նաեւ հայտարարել է, որ Քաբուլում ներկա իրադրությունը փոքր-ինչ բարելավվել է՝ նշելով Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում իրադրության կայունացումը: «Երեկ մենք կարողացել ենք դուրս բերել մոտ հազար մարդու, Այսօր՝ եւս հազարին», — հավելել է նա:

Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ չի պատրաստվում ձեւացնել, թե բրիտանացի քաղաքացիների տարհանումը հեշտ է եղել: «Ինչպես հասկանում եք, լոգիստիկ խնդիրները հսկայական են», — խոստովանել է նա: