Մալայզիայի թագավորը վարչապետ է նշանակել Իսմայիլ Սաբրի Յակոբին։ Նա փոխարինել է Մուհիդին Յասինին, ով հրաժարական է տվել այս շաբաթ խորհրդարանում մեծամասնություն կորցնելուց հետո, հաղորդում է Reuters-ը։

«Թագավորը հույս ունի, որ քաղաքական ճգնաժամն անհապաղ կավարտվի, եւ խորհրդարանը անդամները կկարողանան մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, քանի որ ժողովրդին պետք չէ բեռնել չդադարող քաղաքական ճգնաժամով»,-հայտնել են պալատում։

Իսմայիլ Սաբրին կդառնա Մալայզիայի երրորդ վարչապետը 2018 թվականի ընտրություններից հետո։