Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունենալու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Այս մասին հայտնում է թուրքական haberturk-ը՝ հղում անելով Reuters-ին:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահը և Հունաստանի վարչապետը հեռախոսազրույցում կքննարկեն Աֆղանստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու փախստականների հարցը: