Այսօր, օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Հասրաթյան փողոցում «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են Opel Asrta և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։