SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է օգոստոսի 18-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով 25-ամյա Գագիկ Պողոսյանի վարած ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան շրջվել էր։

Դեպքի վայրում Մեծամորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գ. Պողոսյանի ավտոմեքենային հարվածել է մեկ այլ ավտոմեքենա։