Ներկայումս հետազոտությունների տվյալները չեն վկայում, որ կա անհրաժեշտություն COVID-19- ի հավելյալ չափաբաժնի մեջ, չորեքշաբթի օրն ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

ԱՀԿ-ի խորհրդական Բրյուս Այլվորդն էլ, անդրադառնալով բարձր եկամուտ ունեցող երկրներում իրականացվող խթանող դեղաչափերին, Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշեց.

«Ամբողջ աշխարհում կա բավական քանակությամբ պատվաստանյութ, բայց այն չի ուղղվում ճիշտ ուղղությամբ և ճիշտ հերթականությամբ»,- ասել է նա:

Ցածր պատվաստումների պարագայում Դելտայի տարբերակը արագորեն փոխանցում է COVID-19-ը ամբողջ աշխարհում, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:

«Վիրուսի՝ Դելտա տարբերակը, իսկապես լայնորեն տարածվում է պատվաստման ցածր մակարդակ և հանրային առողջության և սոցիալական միջոցառումների չափազանց սահմանափակ հնարավորություն ունեցող, ինչպես նաև անհետեւողական քայլեր ձեռնարկող երկրներում», — ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերխովը:

Պատվաստումները ակնհայտորեն կանխում են Դելտայի տարբերակից ծանր հիվանդություններն ու մահերի թվի աճը, ավելացրեց ԱՀԿ գլխավորգիտնական Սումյա Սվամինաթանը: